Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը

ԱՄՆ-ն կքննարկի Սիրիայի ընդդիմությանը զենք մատակարարելու հարցը
10.06.2013 | 11:22

ԱՄՆ նախագահի արտաքին հարցերով խորհրդականներն այս շաբաթ ծրագրում են անցկացնել միջգերատեսչական խորհրդակցություններ՝ սիրիական ընդդիմությանը ռազմական օգնություն ցուցաբերելու հարցով։ Ինչպես երեկ հայտնել են ամերիկացի պաշտոնատար անձինք, այդ պատճառով պետքարտուղար Ջոն Քերին նույնիսկ հետաձգել է Իսրայել և Մերձավոր Արևելքի երկրներ կատարելիք իր այցը։
Վերջին օրերին Սիրիայի ընդդիմությունը լուրջ պարտություններ է կրում։ Ընդդիմության առանորդները զգուշացրել են ԱՄՆ իշխանություններին, որ հնարավոր է՝ առաջիկայում ամբողջ նախաձեռնությունն անցնի նախագահ Բաշար Ասադի զինված ուժերին։

Դիտվել է՝ 1266

Մեկնաբանություններ